Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

03.06.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:

 

Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է դեսպան Ֆուկուշիմային՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ:


Զրուցակիցները կարևորել են Երևանի և Ճապոնիայի քաղաքների միջև տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի ստեղծումն ու զարգացումը:

Լուսանկարներ