Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

02.06.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-նիդերլանդական հարաբերությունների բարձր մակարդակը՝ փոխադարձ պատրաստակամություն հայտնելով նպաստել դրանց զարգացմանն ու ընդլայնմանը:


Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է Երևանում քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ վերջին շրջանում իրականացվող աշխատանքը՝ նկատելով, որ բարեփոխումների ընթացքում զգալիորեն հաշվի է առնվում եվրոպական զարգացած քաղաքների փորձը: Դեսպան Սխերմերսն իր հերթին մատնանշել է քաղաքային զարգացման մի շարք ոլորտներում նիդերլանդական քաղաքների հետ փորձի փոխանակման հնարավորությունները:

Լուսանկարներ