Հայկ Մարությանն ընդունել է «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Չի-Ֆուն Չանին

16.11.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է 2020 թ. ՏՏ ոլորտում Համաշխարհային ներդրման համար ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Չի-Ֆուն Չանին:
Շնորհավորելով հյուրին՝ ՀՀ պետական մրցանակի կապակցությամբ, քաղաքապետ Մարությանը նշել է, որ նորարարական տեխնոլոգիաների կիրառումը արդիական է նաև Երևանի քաղաքային տնտեսության բարեփոխվող ենթակառուցվածքների համար:
Ընդգծելով, որ մայրաքաղաք Երևանում գործող «Սինոփսիս Արմենիա» ընկությունը մեծ ներդրում ունի նաև ՏՏ կրթական բնագավառում, Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ վերջինիս գործունեությունը տարեցտարի կընդլայնվի:
Իր հերթին «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանը նշել է, որ ժամանակակից աշխարհում ՏՏ ոլորտում ներգրավված մարդկանց և կառույցների համար լայն հնարավորություններ են բացվում, և համոզմունք է հայտնել, որ Երևանը կօգտվի այդ հնարավորություններից:

 

Լուսանկարներ