«Հայրենիքի հանդեպ նրանց նվիրվածությունն օրինակ է բոլորի համար». Չեխովի դպրոցի բակում բացվել է հուշակոթող՝ ի հիշատակ հերոս սաների

12.05.2022

Հայրենասեր, նվիրված, ընկերասեր. Ա. Չեխովի անվան հ. 55 դպրոցի 44-օրյա պատերազմում հերոսացած վեց սաների մասին հիշողություններն այսպիսին են: Հայրենիքի հանդեպ Գևորգի, Յուրիի, Սուրենի, Աշոտի, Դավիթի ու Արթուրի նվիրվածությունը դարձավ օրինակ բոլորի համար, նաև պատգամ՝ իրենց երկիրը սիրելու և պաշտպանելու: Տղաների պատմությանն այսուհետ սերունդները կծանոթանան նաև կրթօջախի բակում տեղադրված հուշակոթողից, որի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանին:

Հերոս չեխովականներին նվիրված միջոցառումը յուրօրինակ խոնարհում էր նրանց հիշատակի առջև. աշակերտների մասին պատմում են նրանց մանկավարժները, ովքեր ևս իրենց կարևոր ներդրումն ունեն հայրենանվեր սերունդ կրթելու գործում:
Դպրոցի սաների հիշատակը հավերժացնող հուշակոթողը տեղադրվել է ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Պողոսյանի ընտանիքի կողմից:

Տեսանյութ

«Հայրենիքի հանդեպ նրանց նվիրվածությունն օրինակ է բոլորի համար». Չեխովի դպրոցի բակում բացվել է հուշակոթող՝ ի հիշատակ հերոս սաների
Տեսնել ավելին