Հոկտեմբերի 12-ից Քրիստափորի («Սուրմալու» Ա/Կ հարակից) փողոցում վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը

12.10.2022

Հարգելի համաքաղաքացիներ,

«Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել: Բարեկարգվելու է նաև հարակից մայթը:
Հոկտեմբերի 12-ից Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը:

Լուսանկարներ