Հուլիսի 16-ին Կարապի լճի հարակից տարածքում կանցկացվի «Ձմերուկի» 4-րդ փառատոնը

15.07.2016

  Հարգելի համաքաղաքացիներ,

 «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 16-ին` ժամը 18.00-ից Կարապի լճում կմեկնարկի «Ձմերուկի» ամենամյա դարձած արդեն 4-րդ փառատոնը:
 Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը համախմբելու է քարվինգի մասնագետներին. փառատոնին մասնակից ընկերությունները կառաջարկեն ձմերուկի մատուցման ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ, որոնցից լավագույնների հեղինակները կպարգևատրվեն:
 Փառատոնը կուղեկցվի հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ համերգային ծրագրով: Մեր համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերի համար կկազմակերպվի նաև ձմերուկի հյուրասիրություն՝շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից:
 Միջոցառման ընթացքում կանցկացվեն նաև խաղ-մրցութներ: Հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից կպարգևատրվեն: Կամփոփվեն նաև նախապես հայտարարված լուսանկարների մրցույթի արդյունքները: Ի դեպ, ամենամեծ ձմերուկով փառատոնին ներկայացած մասնակիցը ևս կարժանան հատուկ մրցանակի:
  Այս տարի «Ձմերուկի փառատոնին» սպասվում են նաև հաճելի այլ անակնկալներ:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ