Հունիսի 1-ի առաջին նվերները`այսօր լույս աշխարհ եկած նորածիններին ու նրանց մայրերին

01.06.2016

 Երեխաների պաշտպանության օրվա` հունիսի 1-ի առիթով առաջին նվերներն ստացել են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածածին» և «Գրիգոր Նարեկացի» ծննդատներում լույս աշխարհ եկած փոքրիկներն ու նրանց մայրերը: Մայրացած կանանց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել ու նվերներ է փոխանցել աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։ Մայրերն իրենց գոհունակությունն են հայտնել հաճելի անակնկալի, ուշադրության և հոգատարության համար։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ