ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հրազդանի կիրճի մաքրման ու բարեկարգման աշխատանքները լինելու են ամենօրյա ուշադրության կենտրոնում

26.03.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության, շինարարության և բարեկարգման վարչություններին, ինպես նաև «Սանիթեք» ընկերությանն ու Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կազմակերպել ու իրականացնել Հրազդանի կիրճի ընդհանուր բարեկարգման և մաքրման աշխատանքները՝ դրանց ընթացքը պահելով ամենօրյա հսկողության տակ:

«Հրազդանի կիրճն իսկապես հրաշալի հանգստի գոտի է և մեծ ներուժ ունի: Եթե համապատասխան բոլոր ծառայությունները պատշաճ իրականացնեն իրենց աշխատանքները, նաև վերահսկեն, որ կիրճում գործունեություն ծավալող տնտեսվարողներն էլ իրենց հերթին չթերանան ու մաքուր և բարեկարգ պահեն հարակից տարածքները, ապա, վստահ եմ, որ կիրճը նաև զբոսաշրջային մեծ հետաքրքրություն կունենա», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x