Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ

09.09.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին։

 

Կողմերը քննարկել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության, «Կանաչ քաղաք», ինչպես նաև ավտոբուսների ձեռքբերման հետ կապված ծրագրերի մանրամասները:


Քննարկվել են նաև համագործակցության հեռանկարները քաղաքային տնտեսության այլ ծրագրերի շրջանակներում։

Լուսանկարներ