Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՃՇՀԱՀ-ի 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը

27.10.2016

Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել համալսարանի 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Համերգային ծրագրով ուղեկցվող միջոցառման շրջանակում ներկայացվել է բուհի անցած ճանապարհը, ձեռքբերումներով հարուստ պատմական ուղին, որը գրեթե մեկ դար կերտում է Հայաստանի պատմությունը՝ ճարտարապետության և շինարարության միջոցով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին