Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել պատանի մենակատարների գալահամերգին

07.07.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների «Հնչում է Երևանը» 10-րդ՝ հոբելյանական մրցույթ-փառատոնի «Մենակատարներ» անվանակարգում լավագույնը ճանաչված սաների և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ համերգին:
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով անցկացվող գալահամերգի մեկնարկը տրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի 25 դպրոցների շուրջ 225 պատանիներից կազմված նվագախմբի և երգչախմբի ելույթներով: Հաշվի առնելով, որ նվագախումբը նոր է ձևավորվել և չունի անվանում, համերգի ժամանակ Երևանի քաղաքապետին է առաջարկվել անվանակոչել այն: Տաղանդաշատ սաներից կազմված նվագախումբը Տարոն Մարգարյանն անվանակոչել է «Երևանի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ»:
Նորաստեղծ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ հնչել է նաև Երևանի օրհներգը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել պատանի մենակատարների գալահամերգին
Տեսնել ավելին