«Քաղաքապետը՝ երեխաների համար» խորագրով միջոցառում՝ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ

20.05.2022

2022թ. հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ կիրականացվի «Քաղաքապետը` երեխաների համար» խորագրով միջոցառում՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստ, որը կանցկացվի Երևանի քաղաքապետի կողմից, և ավագանու անդամների փոխարեն հանդես կգան Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև ս.թ. մայիսի 25-ը ներառյալ:

Լուսանկարներ