Կայացել է երաժշտական և արվեստի դպրոցների 12-րդ փառատոնը

05.06.2019

Տասը օր շարունակ 10 անվանակարգում պատանի երաժիշտները ներկայացրեցին իրենց երաժշտական տաղանդը: 

Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 12-րդ փառատոնին այս տարի մասնակցեց ավելի քան 1000 երեխա:
Դաշնամուր, լարային, հարվածային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգ, երգչախումբ, դասական համույթներ, սոլֆեջիո-երաժշտական գրականություն:
Ժյուրիի գնահատմամբ՝ լավագույն մասնակիցները հունիսի 18-ին կայանալիք գալահամերգին կարժանանան Երևանի քաղաքապետարանի պարգևներին:

Տեսանյութ

Կայացել է երաժշտական և արվեստի դպրոցների 12-րդ փառատոնը