Կայացել է Երևանի քաղաքապետին կից սոցիալական պաշտպանության խորհրդի հերթական նիստը

05.03.2021

Ս.թ. մարտի 3-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից սոցիալական պաշտպանության խորհրդի 2021թ. առաջին նիստը: Այն անցկացվել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված համակարգային փոփոխության շնորհիվ իրագործվող նոր ծրագրերի, առաջ եկած խնդիրների վերհանման և առաջարկների ներկայացման, հետագա աշխատանքերի պլանավորման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտի դերակատարների հետ արդյունավետ համագործակցություն ծավալելու նպատակով:

 

Նիստի ընթացքում քննարկվել են երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտի ընթացիկ ծրագրերը, սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկվելու ենթակա շահառուների չափորոշիչները, ինչպես նաև Երևանում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների հետագա բարեփոխումների, տեսլականների մասին օրակարգային խնդիրները:

 

Նիստն ամփոփելուց հետո արձանագրվել են խնդիրներ, որոնց լուծման վերաբերյալ խորհրդի անդամները նոր առաջարկներ կներկայացնեն մինչև ընթացիկ ամսվա վերջ:

Լուսանկարներ