Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը և «Տաշիր հոլդինգ» ընկերությունների խումբը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

10.02.2018

Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում՝ «Տաշիր սթրիթում», կայացել է «Երևանի սիրտը՝ նոր ռիթմով» միջոցառումը, որին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: 

Միջոցառման ժամանակ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Տաշիր հոլդինգ» ընկերությունների խմբի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և «Տաշիր սթրիթ» ապրանքանիշի սեփականատեր, ընկերության տնօրեն Գոռ Բարոյանը:
Միջոցառումն ուղեկցվել է ազգագրական երգ ու պարով, կազմակերպվել է ազգային տարազներով լուսանկարահանում, ինչպես նաև կարպետագործության, խեցեգործության և ասեղնագործության վարպետաց դասեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին