Կրծողների դեմ պայքարի ամենամյա միջոցառումներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում

23.03.2017

Կրծողների ակտիվ վերարտադրման շրջանը գարնան և աշնան ամիսներն են, հետևաբար դեռատիզացիայի մասնագիտացված կազմակերպությունները համատիրությունների աջակցությամբ շարունակում են կրծողների դեմ պայքարի ամենամյա միջոցառումները: Գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում: Հատուկ ուշադրություն է դարձվում այն հասցեներին, որոնցից ահազանգեր են ստացվել Երևանի քաղաքապետարանի կամ վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներով: Փետրվարին և մարտի 20-ի դրությամբ ահազանգերի թիվը 4-ն է եղել: Հատուկ դեղանյութերը դրվում են բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու խնդրահարույց հատվածներում: 

Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կարող է կրծողների հնարավոր տարածման խթան հանդիսանալ:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ