Լիոնի պատվիրակությունը՝ Երևանի Լիոնի այգում

06.03.2018

Պաշտոնական այցով մարտի 3-8-ը Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակության անդամներն այցելել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Լիոնի այգի, շրջել այգու տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին և ժամանցի վայրերին: Հյուրերին ներկայացվել է նաև այգու կառուցման պատմությունը:

Հիշեցնենք, որ այգին բացվել է 2011 թվականին: Բացմանը ներկա է գտնվել Լիոնի նախկին քաղաքապետ Ժերար Կոլոնը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ