Մանկական զվարճալի ծրագիր`«Երազանքի պուրակում»

01.06.2016

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Երազանքի պուրակում» Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի է ունեցել մանկական համերգային զվարճալի միջոցառում: Փոքրիկներին ու նրանց ծնողներին տոնական բարձր տրամադրություն են ապահովել սիրված երգիչներն ու հայտնի պարախմբերը: Ի դեպ, երաժշտական ձևավորումը կատարում էին մանուկ դիջեյները: Կազմակերպվել են հետաքրքրաշարժ մրցույթներ, նաև հյուրասիրություն` օրվա հերոսների համար: 

Միջոցառմանն, ի թիվս այլոց, մասնակցել են նաև «Նվիրենք նրանց հեքիաթ» բարեգործական նախագծով մայիսի 29-ից հունիսի 1-ը Երևանում գտնվող` ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 33 երեխաներ: Տոնական ծրագիրը կեզրափակվի մանկական դիսկոտեկով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին