Մարտի 23-29-ը մայրաքաղաքում ծնվել է 351 երեխա

04.04.2018

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 23-29-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 351 երեխա՝ 187 տղա, 164 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41094 քաղաքացի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ