Մարտի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փ.-Գլինկայի փ. հատվածի երթևեկությունը

01.03.2019

Հարգելի համաքաղաքացիներ,

մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով պայմանավորված, ս.թ. մարտի 3-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկայի փողոցն ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Լուսանկարներ