Մարտի 8. կանանց տոնը շնորհավորել են Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողները

08.03.2018

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումներին այս տարի առաջին անգամ միացել էր «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը: Ազատության հրապարակում դպրոցի ուսանողների կողմից կազմակերպվել է աշխարհի շատ երկրներում մարտի 8-ին անցկացվող պարային ֆլեշմոբ: 

Այնուհետ ուսանողները հանդես են եկել անհատական և խմբային երաժշտական ու պարային համարներով: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 500 հոգի: Նախաձեռնությանը միացել են նաև տասնյակ քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ և մայրաքաղաքում գտնվող օտարազգի զբոսաշրջիկներ:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին ընձեռած հնարավորության համար՝ նախաձեռնության կազմակերպիչներն ընդգծել են, որ իրենց համար հնամենի 2800-ամյա Երևանի սրտում նման ծավալի միջոցառման անմիջական մասնակից լինելը անմոռանալի և պատմական իրադարձություն է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Մարտի 8. կանանց տոնը շնորհավորել են Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողները
Տեսնել ավելին