Մարտի 8. Կանանց տոնը շնորհավորել են մայրաքաղաքի երաժշտական դպրոցները

08.03.2018

Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներն իրենց հերթին յուրօրինակ անակնկալով են շնորհավորել կանանց տոնը:

Դպրոցների սաները Շառլ Ազնավուրի անվան հրապարակում և Կասկադ համալիրի տարածքում երաժշտական կատարումներն են նվիրել բոլոր կանանց ու աղջիկներին:
Երգացանկում ներառվել էին հայուհիներին ու Երևանին նվիրված ստեղծագործություններ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին