Մարտի 8-ը՝ մշակութային միջոցառումներով

09.03.2020

Երևանի քաղաքապետարանը մարտի 8-ին կանանց հնարավորություն ընձեռեց վայելել տոնական օրը՝ այցելելով թատրոն, կինո, օպերա և համերգասրահներ:

Կանանց միջազգային օրվա առթիվ նախատեսված 17 անուն միջոցառումներին ներկա գտնվելու համար բոլոր տոմսարկղերում նախապես բաժանվեցին անվճար հրավիրատոմսեր:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Դիմակահանդես»-ն էր: Կամերային երաժշտության տանը՝ «Հովեր» պետական կամերային երգչախումբը: «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց «Անհայտ բաժանորդ» գեղարվեստական ֆիլմը:
Մարտի 8-ին երևանյան թատրոններում խաղացանկերի լավագույն ներկայացումներն էին:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, օրինակ, որոշել էին միայն դրական հույզեր ու շատ ժպիտներ պարգևել կանանց: Բեմում «Հարսնացուն հյուսիսից» կատակերգությունն էր:
Քաղաքապետարանի մարտիության մշակութային նվերն ստացվեց և օրը դարձրեց տոնական:

Տեսանյութ

Մարտի 8-ը՝ մշակութային միջոցառումներով