Մարտի 8. շնորհավորանք՝ նաև հեծանվորդներից

08.03.2018

Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին շնորհավորել են նաև հեծանվորդները: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացված նախաձեռնության շրջանակում «Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա»-ի մարզիկները տոնական ուղերթի ընթացքում հանդիպած բոլոր կանանց և աղջիկներին նվիրել են վարդեր՝ Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկների հետ միասին: Նմանատիպ անակնկալի են արժանացել նաև միջոցառմանը միացած կին հեծանվորդները: 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ