Մարտի 8. տոնական մթնոլորտ էր նաև Երևանի բոլոր վարչական շրջաններում

08.03.2018

Մարտի 8-ին ամբողջ օրվա ընթացքում տոնական մթնոլորտ էր նաև Երևանի բոլոր վարչական շրջաններում: Հասարակական վայրերում, այգիներում, պուրակներում և հրապարակներում երիտասարդ կամավորներն անցորդներին նվիրել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկները: Կազմակերպվել են նաև բազմաժանր և հետաքրքիր միջոցառումներ, համերգային ծրագրեր և այլն:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ