Մասնագիտական սեմինար-քննարկում՝ «Covid-19» համավարակի դեմ պատվաստումների թեմայով

22.10.2021

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության նախաձեռնությամբ համայնքային ենթակայության առողջապահական կազմակերպությունների առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների համար (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիկ) կազմակերպվել է սեմինար-քննարկում՝ «Covid-19» համավարակի դեմ պատվաստումների թեմայով:

 

Սեմինար-քննարկումը վարել են Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, Երևան քաղաքի գլխավոր անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանը և Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Քաղաքային Էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ տնօրեն Անուշ Բունիաթյանը: Սեմինարի ընթացքում տեղի են ունեցել մասնագիտական քննարկումներ՝ «Covid-19» հիվանդության կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության և կարևորության վերաբերյալ: Բարձրացված հարցերին տրվել են լուծումներ, առանձին խնդիրների դեպքում նախանշվել են դրանց լուծման ուղիները:

 

Լուսանկարներ