Մայրաքաղաքում կտեղադրվի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի հուշատախտակը

30.05.2017

Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել մայրաքաղաքի Նալբանդյան փողոց հ.9 հասցեում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Լենդրուշ Խուրշուդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին:

Ավագանու մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի՝ h. 65 և հ. 56 տնատիրություններից մինչև հ. 152 և հ. 175/4 տնատիրություններ տանող ճանապարհահատվածը Նորքի փողոց վերանվանելու մասին որոշման նախագծին։
Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին