Մեկնարկել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնը

13.10.2016

Աշխարհահռչակ ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերի համերգով մեկնարկել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնը: Համերգին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հարկ է նշել, որ երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացվող «Երևան Ջազ Ֆեստ» փառատոնն այս տարի նվիրվում է ծագումով հայ, ամերիկաբնակ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, հայտնի «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ջորջ Ավագյանին:
«Երևան Ջազ Ֆեստ 2016»-ը կշարունակվի մինչև հոկտեմբերի 16-ը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ