ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մեկնարկել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի ավարտական փուլը

22.03.2018

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնած «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդական-կամավորական ծրագրի երկրորդ՝ ավարտական փուլը:

Մայրաքաղաքում զբոսաշրջության գարնանային տարեշրջանի ընթացքում երիտասարդ կամավորները մասնակցել են արդեն ավանդական դարձած ծրագրին, որի նպատակն է տեղեկատվական աջակցություն ցուցաբերել այս օրերին Երևան ժամանող զբոսաշրջիկներին: Մարտի 21-23-ն ընկած ժամանակահատվածում նրանք մայրաքաղաքի մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում իրանցի զբոսաշրջիկներին բաժանել են երկլեզու՝ պարսկերեն և անգլերեն քարտեզներ, պարզաբանումներ տվել նրանց հետաքրքրող հարցերի վերաբերյալ, տեղեկություններ հաղորդել Երևանի և նրա տեսարժան վայրերի մասին:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player