Մեկնարկել է «Սիմֆոնիկ Երևան» երաժշտական փառատոնը

12.08.2022

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել է «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգային երեկոն:

Ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանն ու դաշնակահար Անահիտ Դիլբարյանն ունկնդրին են ներկայացրել 20-րդ դարի ֆրանսիացի, լեհ, գերմանացի և իտալացի հեղինակների գործեր։ Տոռիանիի Դիվերտիսմենտը, որ գրված է «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով, Հայաստանում հնչել է առաջին անգամ:

Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի կողմից՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Համերգաշարը կշարունակվի մինչև օգոստոսի 25-ը: Փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն նաև աշխարհահռչակ երաժիշտներ:

Լուսանկարներ

Տեսնել ավելին