ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մեր գործընկեր Վահագն Դավթյանը ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ դարձել է աշխարհի բացարձակ գավաթակիր

22.06.2022

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի սան Վահագն Դավթյանը ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ դարձել է աշխարհի բացարձակ գավաթակիր՝ «Օղակներ» վարժությունից:

Նույն մարզադպրոցի սան, 2021թ. Տոկիոյում կայացած օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ աշխարհի բացարձակ գավաթակիր է դարձել «Հենացատկ» վարժությունից: Ընդ որում, մեր հավաքականի անդամները մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլերից երեքին (Բաքվում կայացած 4-րդ փուլին չեն մասնակցել), սակայն նախորդ երեք փուլերի արդյունքներն այնքան բարձր են եղել, որ հնարավորություն են տվել ապահովել բացարձակ հաղթողի կոչումները:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x