Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

18.05.2022

Հարգելի քաղաքացիներ,

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում այսօր առավոտյան քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա: Քանի որ իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից, անվտանգության նկատառումներով, ժամը 11:39-ին որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել գնացքների աշխատանքը և փակել բոլոր կայարանների մուտքերը։
Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է 12:04-ին:

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Լուսանկարներ