Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ

19.02.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարել է գույքագրել և վերսկսել մայրաքաղաքի վարչական շրջանների փողոցներում, մայթերին, բակային տարածքներում, հրապարակներում, այգիներում, պուրակներում տեղադրված ընդհանուր օգտագործման գույքի վնասված հատվածների վերականգնման ու նորոգման աշխատանքները: Հանձնարարվել է ձեռնարկել նաև անհրաժեշտ միջոցներ՝ մայրաքաղաքի տարածքում աղբամանների քանակն ավելացնելու և անհրաժեշտության դեպքում հները նորերով փոխարինելու ուղղությամբ: 

Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանն ու Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Ջրային կառույցներ» ընկերությանը հանձնարարվել է աշխատանքներ տանել մայրաքաղաքի շատրվանների ու ջրային մյուս կառույցների գործարկման նախապատրաստման ուղղությամբ:
Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է նաև «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համատեղ սկսել մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ