Հաճելի անակնկալ՝ Երևանի քաղաքապետարանի կին աշխատակիցներին

07.03.2018

Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին ընդառաջ, Երևանի քաղաքապետարանի գլխավոր և երկրորդ մասնաշենքերում աշխատող կանանց և աղջիկներին մատուցվել է հաճելի անակնկալ: Առավոտյան նրանց դիմավորել են կենդանի երաժշտությամբ՝ Երևանի քաղաքապետի անունից նվիրելով վարդեր և շնորհավորական բացիկներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ