«Նեմրա» և «Որդան կարմիր» ռոք խմբերի բացօթյա համերգը` Երևանում

12.08.2019

Երևանի Ստ. Շահումյանի անվան հրապարակում անցկացվեց «Նեմրա» և «Որդան կարմիր» ռոք խմբերի համերգը: Կազմակերպիչը Երևանի քաղաքապետարանն էր: Բացօթյա միջոցառման ընթացքում խմբերը կատարել են սիրված և հայտնի ստեղծագործություններ: Համերգն անցկացվել է «Երևանյան ամառ 2019» նախագծի շրջանակում:

Նշենք, որ ամռան վերջին շաբաթ-կիրակիները ևս կլինեն երաժշտական: Սպասվում են համերգային հետաքրքիր երեկոներ:

Տեսանյութ

«Նեմրա» և «Որդան կարմիր» ռոք խմբերի բացօթյա համերգը` Երևանում