Նոր բնակարան՝ առաջնագծում զոհված զինծառայողի ընտանիքին

24.06.2016

 Երևան քաղաքի ավագանու հունիսի 24-ի հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակարանը այս տարվա ապրիլի սկզբին առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին անհատույց սեփականության իրավունքով օտարելու մասին որոշմանը:
 Ըստ այդմ, մայրաքաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 շենքի 60.63 քմ մակերեսով բնակարանը հատկացվել է զոհված զինծառայողի մորը և եղբորը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ