Նոր կյանք՝ հողե պաստառով ճանապարհներին

07.10.2019

Այս տարի քաղաքապետարանը փողոցների նորոգման ծրագրում ընդգրկեց նաև հողե ճանապարհները: Ծրագրում ընդգրկվել է նաև Ջրաշենի փողոցներից մեկը: Շուրջ 350մ երկարությամբ այս փողոցը կունենա 4-4.5 մետր լայնություն: Զրոյից կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքում խստորեն հետևում են աշխատանքների որակին:
Երևանի հողե պաստառով ճանապարհների ասֆալտապատումն իրականացվեց երկու փուլով: Տարեկան ծրագրով նախատեսված էր ասֆալտապատել ավելի քան 5000 քմ, ևս 1500 քմ արվում է տնտեսման հաշվին:
Նորոգված ճանապարհները քաղաքի զարգացման կարևոր նախապայմաններից են: Այսօր, սակայն, Երևանում դեռևս կան հողային պաստառով փողոցներ: Դրանք հիմնականում քաղաքի ծայրամասերում են, այսպես ասած, «սեփական տների» հատվածում: Ասֆալտապատման ընթացքում առաջնահերթորեն լուծվում է փողոցների երթևեկելի հատվածի նորոգման խնդիրը:
Հողե պաստառով ճանապարհների նորոգման այս տարվա ծրագիրն ավարտվում է. դրա շնորհիվ հնարավոր եղավ Երևանի մի շարք փողոցներին երկրորդ կյանք տալ:
Քաղաքապետարանն այսօր գույքագրում է փողոցները՝ արդեն հաջորդ տարվա ծրագիրը կազմելու համար:

Տեսանյութ

Նոր կյանք՝ հողե պաստառով ճանապարհներին