Նոր լուծումներ՝ քաղաքաշինության նոր մոտեցումների համար

11.11.2021

Երևանի քաղաքապետի՝ քաղաքաշինական հարցերով խորհրդական Դավիթ Ճգնավորյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի նախկին աշխատասենյակը վերածվել է բանակցային ինտերակտիվ մեծ խորհրդասենյակի:

Այժմ նորագույն տեխնիկական գործիքներով հագեցած սենյակը ծառայում է որպես Երևանում քաղաքաշինությանն ու ճարտարապետությանը վերաբերող լուծումների քննարկման և որոշումների կայացման տարածք:
Խորհրդասենյակում տեղի են ունենում հանդիպում-բանակցություններ կառուցապատողների և ճարտարապետների հետ, ինչպես նաև տեսակոնֆերանսների միջոցով քննարկումներ են տեղի ունենում այլ գերատեսչությունների և արտասահմանյան գործընկերների հետ:
Կարելի է ասել՝ սենյակը, որտեղ տարիներ շարունակ միանձնյա որոշումներ են կայացվել, վերածվում է գաղափարների գեներացման և կոլեգիալ որոշումների ընդունման նորարարական հարթակի:

 

Լուսանկարներ