Նոյեմբերի 1-ից դադարեցվել է մայրաքաղաքի ջրային կառույցների աշխատանքը

15.11.2017

Հերթական տարեշրջանի ավարտով պայմանավորված՝ նոյեմբերի 1-ից դադարեցվել է երևանյան 35 ջրավազանների ու ջրային այլ կառույցների աշխատանքը: Տեխնիկական հանգույցներն ու համակարգերը կպահպանվեն ձմեռային հատուկ ռեժիմով: Ջրային կառույցները կվերագործարկվեն գարնանը: 

Նշենք, որ ողջ տարեշրջանի ընթացքում երևանյան ջրային կառույցները գործել են առանց խափանումների և սահմանված ժամանակացույցով:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին