«Ուրարտուից մինչև օրս». մայրաքաղաքի 2800-ամյա պատմությունը՝ տարազների ցուցադրությամբ

21.10.2018

«Երևան 2800» տոնական ծրագրով մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղակայված բեմահարթակներում օրվա ընթացքում կազմակերպվեցին տարաբնույթ միջոցառումներ: 

Մշակութային յուրօրինակ խաչմերուկ դարձած Հյուսիսային պողոտայում ներկայացվեց տարազների ցուցադրություն՝ «Ուրարտուից մինչև օրս» խորագրով:
Երեկոյի ընթացքում ներկայացվել են դիզայներ Լիլիթ Մելիքյանի անհատական աշխատանքները: Հավաքածուն մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես քաղաքի օտարազգի հյուրերի շրջանում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

«Ուրարտուից մինչև օրս». մայրաքաղաքի 2800-ամյա պատմությունը՝ տարազների ցուցադրությամբ
Տեսնել ավելին