ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ուժեղացված ստուգայցեր՝ բացօթյա ապօրինի առևտուրը քաղաքում արգելելու և խնդիրը վերացնելու համար

04.08.2022

Երևանի կենտրոնական հատվածները՝ Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողոտան, փողոցների մայթերն ու շենքերի կամարանցումները բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիների նախընտրելի հասցեներն են:

 

Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի և ոստիկանության համատեղ ստուգայցերի շնորհիվ անօրինական առևտրի դեպքերը հայտնաբերվել և տեղում կասեցվել են, քաղաքացիները՝ տուգանվել:


Շրջայցերն արվում են ինչպես վաղ առավոտյան ու ցերեկային ժամերին, այնպես էլ ուշ երեկոյան:


Հուլիսին մայրաքաղաքում արձանագրվել է փողոցային առևտրի 127, օգոստոսի առաջին օրերին՝ 30 դեպք:


Փողոցային առևտուրը քաղաքում արգելելու և խնդիրը վերացնելու համար քաղաքապետարանը շարունակաբար ամեն օր ուժեղացված ստուգայցեր է իրականացնում:

x

Alternative content

Get Adobe Flash player

x