ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Փոխքաղաքապետ. «Ուսումնական այս տարում ծնողները մեզ են վստահելու ոչ միայն իրենց երեխաների կրթությունը, այլև առողջությունը»

10.09.2020

Սեպտեմբերի 15-ից մեկնարկող նոր ուսումնական տարվան ընդառաջ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ:

Խոսելով համավարակի կանխարգելման նպատակով կրթօջախներում նախատեսված միջոցառումների մասին՝ փոխքաղաքապետն ընդգծել է, որ խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության կանոնները՝ գծանշումներ, առավոտյան ջերմաչափումներ, հեռավորության պահպանում, ախտահանումներ՝ ամեն հերթափոխից հետո, դիմակների և անհրաժեշտ այլ պարագաների ճիշտ կիրառում:
«Ուսումնական այս տարում ծնողները մեզ են վստահելու ոչ միայն իրենց երեխաների կրթությունը, այլև առողջությունը: Կրթական բոլոր հաստատությունները լինելու են մեր խոշորացույցի տակ, լինելու են նաև ստուգայցեր: Պետությունը և քաղաքային իշխանությունը միջոցներ են հատկացրել դպրոցներին և մանկապարտեզներին՝ ապահովելու անհրաժեշտ բոլոր պարագաներով: Դիմակի կամ ձեռնոցի համար գումար չի հավաքվելու: Եթե որևէ տեղ այդ նպատակով ծնողներից դրամահավաք կազմակերպվի, դա անհետևանք չի մնա»,-ընդգծել է Տիգրան Վիրաբյանը: Փոխքաղաքապետը նաև նկատել է, որ կանոնների պահպանումը պետք է սկսել տնից դուրս գալիս, ինչում մեծ դեր պետք է ունենան ծնողները:
Նման հանդիպումներ կանցկացվեն նաև Երևանի մյուս վարչական շրջանների դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ:

 

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player