«Սանիթեքը»` նաև Էրեբունիում

16.03.2016

 Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը մարտի 16-ից գործունեություն է ծավալում նաև Էրեբունի վարչական շրջանում: Նախօրեին վարչական շրջանում առկա 800 աղբամանները փոխարինվել են թվով 900 նոր ու ժամանակակից աղբամաններով, որոնք եղածների համեմատ 2 անգամ ավելի տարողունակ են: Աղբամանները տեղադրվել են ինչպես բազմաբնակարան շենքերի բակերում, այնպես էլ մասնավոր տնատիրություններով պարփակված տարածքներում: Աղբահանությունը Էրեբունի վարչական շրջանում կիրականացվի ամենօրյա ժամանակացույցով: Մասնագիտացված մեքենասարքավորումներով վարչական շրջանում պարբերաբար կկազմակերպվի նաև սանմաքրում: Էրեբունին թվով 11-րդ վարչական շրջանն է, ուր մասնագիտական ծառայություններ է մատուցում «Սանիթեք» ընկերությունը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին