Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

15.09.2022

Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Ալեքսանդր Բելսկին այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանն ու գրառում արել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահը ծաղիկներ է խոնարհել նաև պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել բլոկադայի զոհերի հիշատակին:

Լուսանկարներ

Տեսնել ավելին