Սեպտեմբերմեկյան հետաքրքիր անակնկալ՝ առաջին դասարանցիներին

01.09.2017

Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք առաջին դասարանցիներին սեպտեմբերի 1-ի առիթով, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվել է ևս մեկ հետաքրքիր անակնկալ: Երեխաներն իրենց ծնողների հետ «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով շրջել են մայրաքաղաքի փողոցներում և ծանոթացել Երևանի տեսարժան ու պատմամշակութային վայրերին:

Երթուղին ավարտվել է Մանկական երկաթուղու զբոսայգում, որտեղ երեխաները ներկա են եղել գեղեցիկ և հետաքրքիր միջոցառման: Նրանց համար ելույթ են ունեցել վարչական շրջանի երաժշտական և արվեստի դպրոցների, մարզական կրթօջախների սաները:
Միջոցառմանը ներկա էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին