Սեյսմիկ պաշտապանության միջոցառումներ՝ Երևանի դպրոցներում

22.06.2021

Դպրոցական երեք զանգը ոչ թե դասամիջոցի, այլ պայմանական երկրաշարժի ժամանակ տարհանման ազդանշանն է: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ մայրաքաղաքի դպրոցներում անցկացվեցին սեյսմիկ պաշտպանության վարքականոնների ուսուցման հատուկ դասաժամեր:

 

«Իհարկե, մեր տարեկան ծրագրում նախատեսված էին այդպիսի միջոցառումներ, բայց, երբ երկրաշարժ տեղի ունեցավ, որոշեցիքն ծրագիրն ավելի շուտ նախաձեռնել: Ապրիլին դպրոցների ուսուցչական կազմերի հետ անցկացվեցին առանձին հանդիպումներ, ներկայացվեցին սեյսմիկ պաշտպանության վարքականոները: Մանկավարժներն էլ իրենց հերթին գիտելիքներն առանձին դասաժամերով փոխանցեցին աշակերտներին»,-նշում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Կարեն Սարգսյանը:


Ի՞նչ անել կամ չանել երկրաշարժի ժամանակ: Երեխաների ոչ մի հարց անպատասխան չի մնում: Սեյսմիկ պաշտապանության վարքականոնների ուսուցման ծրագրին մասնակցեց մայրաքաղաքի 153 դպրոց: Տեսական դասերից բացի կազմակերպվեցին նաև վարժանքներ, կինոդիտումներ ու վիկտորինաներ:


«Ամեն պահի կարող է լինել ուժեղ կամ թույլ երկրաշարժ, մենք պետք է պատրաստ լինենք: Մեր նպատակը՝ նախապատարստել մեր բնակչությանը երկրաշարժերին»,- ասում է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սերոբ Դարբինյանը:


«Ծրագրում ենք տարեկան առնվազն 2 անգամ կազմակերպել այս կարգի ուսուցում»,-հավելում է Կարեն Սարգսյանը:


Դասընթացներն ավելի արդյունավետ են, երբ դպրոցները նաև շենքային առումով են պատրաստ. տարհանման սխեմաների պարտադիր առկայություն, ելքի ցուցանակներ և այլն:

Տեսանյութ

Սեյսմիկ պաշտապանության միջոցառումներ՝ Երևանի դպրոցներում