Շաբաթօրյակ՝ Աջափնյակ վարչական շրջանում. աղբից մաքրվել է 20 խնդրահարույց հասցե

28.05.2022

Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն այս շաբաթ միացել էր Աջափնյակ վարչական շրջանը: Գործընթացն իրականացվել է խնդրահարույց տարածքներում, որոնք ներառում են 20 հասցե: Աշխատանքների ընթացքին հետևել են Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը: Քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի հետ շաբաթօրյակին մասնակցել են նաև քաղաքի աղբահանության ու կանաչապատման հիմնարկների, ինչպես նաև ԱԻՆ-ի աշխատակիցները: Բոլոր մասնակիցներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, սանմաքրման ու կուտակված աղբը տեղափոխելու գործին ներգրավվել է 26 միավոր հատուկ տեխնիկա: Քաղաքը միասնական ուժերով աղբից մաքրելու այս նախաձեռնությունը լինելու է շարունակական, սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր բնակիչ և հյուր հոգատար վերաբերմունք ցուցաբերի Երևանի հանդեպ:

Լուսանկարներ