Շաբաթօրյակ՝ Նորք-Մարաշում

18.06.2022

Նորք-Մարաշը մայրաքաղաքի վարչական շրջաններից հերթականն էր, ուր հունիսի 18-ին կազմակերպվել էր շաբաթօրյակ: Քաղաքը միահամուռ ուժերով մաքրելու գաղափարին, ինչպես միշտ, միացել էին քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներն ու տեղի բնակիչները: Նախապես շաբաթօրյակի մասնակիցներին բաժանվել են անհրաժեշտ գործիքներ ու այլ պարագաներ: Սանմաքրման աշխատանքների համատեքստում կենցաղային աղբից մաքրվել է խնդրահարույց 13 տարածք: Շաբաթօրյակի ավարտին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ջրցաններով նաև Նորք-Մարաշի փողոցներն ու բակերն են լվացվել:

Օրվա ընթացքում ընդհանուր առմամբ գործարկվել է 12 միավոր մասնագիտացված տեխնիկա: Տեղում աշխատանքների ընթացքը վերահսկել են Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ու Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը:

Լուսանկարներ