Շարունակվում է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

27.02.2017

Երևանի դպրոցներում շարունակվում է փետրվարի 18-ին մեկնարկած առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը: 16 առարկաներից 8-ի պարագայում աշակերտների գիտելիքներն արդեն ստուգվել են: Մինչ օրս օլիմպիադայի անցկացման կարգի որևէ խախտում հանձնաժողովների կողմից չի արձանագրվել: Աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացնում են, որ քաղաքային փուլը կշարունակվի մինչև մարտի 6-ը, իսկ մինչև մարտի 13-ն արդեն պարզ կլինեն այն աշակերտների անունները, ովքեր հանրապետական փուլի մասնակցության իրավունք կստանան:

Հիշեցնենք, որ այս տարի առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցում է 2015 աշակերտ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ