Շարունակվում է մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի համագործակցությունը

10.09.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հրավերով Երևան էր ժամանել Արմավիրի մարզի Արմավիրի գյուղապետարանի պատվիրակությունը`գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանի գլխավորությամբ: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են կառավարման, կրթամշակութային, քաղաքաշինական, սոցիալական ոլորտներին, ինչպես նաև առաջիկա փոխայցելություններին և փորձի փոխանակմանը վերաբերող ծրագրեր ու հարցեր, հստակեցվել է դրանց իրականացման ժամանակացույցը: Այնուհետև Արմավիրի գյուղապետը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է համար 134 մանկապարտեզ, ծանոթացել աշխատանքներին, խաղալիքներ նվիրել երեխաներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ